Շատ հավանական է,որ գնում են գաղտնի բանակցություններ նոր փաստաթուղթը մինչև սեպտեմբեր ստորագրելու վերաբերյալ:
Կապիտուլյանտի այսօրվա ելույթը ՊՆ-ում շատ կասկածելի էր և դեմքի արտահայտությունը,տրամադրությունը և խոսելաձևը հուշում էր,որ հայ ժողովրդին նոր ցավոտ իրադարձություններ են սպասվում:Փորձը ունենք արդեն տեսել ենք նման իրավիճակներ:
Ինչպես պատերազմի առաջաին օրը,երբ նա խոսում էր հաղթելուց և պայմանավորվում,որ ինչ էլ լինի միևնույնն է համարելու է որ մենք պարտված չենք,այսօր էլ նա բացառելով միջանցքը խոսում է Ադրբեջանին ճանապարհ տալու մասին`համեմելով դա իբր ՀՀ-ին ևս նրանց կողմից ճանապարհ տալու մասին տեղեկատվությամբ:Ստացվում է,որ իրոք սահմանների մասով ինչ որ բան կա իսկ հպարտ քաղաքացիները ինչպես միշտ դա կիմանան թերթերից:Ստացվում է նաև որ այդ ինչ որ բանը լինելու է շատ շուտով`դրա վառ ապացույցներից մեկն էլ ԱԺ-ում նման կարգի բարձր անվտանգության միջոցառումներն են:
Հ.Գ Դրսից եկած շնորհավորանքներին մի խաբնվեք,չի բացառվում,որ հենց էդ դրսի շնորհավորողներն էլ շատ արագ փորձեն խաղից հեռացնել կապիտուլյանտին`իշխանության բերելով իրենց մյուս դրածոներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել