Ընդդիմությանը հանրության հետ ավելի սերտ աշխատանք տանելու վերաբերյալ կոչ հնչեցրած Մուրազի Բորիկը, պատասխանելով հարցին՝ ինչի՞ց է, որ չնայած 7 տարի է՝ այդ մասին խոսվում է, բայց ոչինչ չի ստացվում, չի ստացվում իշխանությունների հարցերը լուծել, ասել է, թե ամենաէական խնդիրն ախարհաքաղականությունն է, որից էլ հենց ամենաշատն է կախված Նիկոլի մնալ-չմնալը:

Բորիկի ասածում, իհարկե, կա ճշմարտություն, բայց ավելի մեծ ճշմարտությունն այն է, որ հասարակության հետ աշխատանքում կոնկրետ Բորիկի տերերը մի բան են առավելապես կարևորում՝ սեփական անայլընտրանքայնության մասին միֆը մարդանց ուղեղները մտցնելը, ընդդիմության մյուս ճյուղին սևացնելը, վերբալ կերպով Նիկոլին քննադատելը, բայց գործնականում նրան լեգտիմացնելը: Փաստ է, որ այսօր «Հայաստան» դաշինքի քարոզիչներն իրենց համար ավելի մեծ թիրախ են համարում Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, քան ՔՊ-ին ու Նիկոլին: Նույն Բորիկն իր հաղորդումների առյուծի բաժինը նվիրում է Սերժ Սարգսյանին, ջանում ապացուցել, թե իբր միակ անկեղծ ընդդիմությունն իրեն կերակրողներն են, իսկ մյուսները՝ խաբեբաներ: Ադյունքում շահում է Նիկոլը, ինչը թերևս բորիկների շահերից էլ է բխում. Նիկոլը չլինի, սրանց փորը հաստացնողն ո՞վ է լինելու:

Թե ինչ են իրենցից ներկայացնում Բորիկի տերերը, ցույց է տալիս իմպիչմնտի գործընթացի վերաբերյալ նրանց դիրքորոշումը. երբ խոսքը Դավիթ Համբարձումյանի մասին է, բոյկոտում են, երբ մեկ ուրիշի, հակառակ դիրքորոշումն են հայտնում ու թռչկոտում: Պարզ չէ՞ ինչ է կատարվում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել