Միկոնոսյան հաճույքների սիրահար Ալենին հիշեցնեմ, որ երբ սեպտեմբերի 2-ին Արցախը տոնում էր իր անկախության օրը նա և մի քանի իր պես քայլիստ բարձրպաշտոնյաներ վախեցել էին մեկնել Արցախ, քանի որ ըստ տարբեր լուրերի, նոյեմբերի 9-ից հետո Ալիևն արգելել է Նիկոլին և նրա թայֆայի որևէ ներկայացուցչի ոտք դնել Արցախ...
Երկրորդը, ցավով պետք է արձանագրենք, որ մենք այնքան թույլ ենք, որ Արցախից մնացած մասում տեր ու տիրական է ռուսը, ով իր խաղաղապահների միջոցով վերահսկանում է հայաբնակ շրջանները... Նիկոլ Անհողի պատճառով Արցախի վերաբերյալ բոլոր հարցերը հիմա լուծվում են ո՛չ թե Երևանում, այլ Մոսկվայում և ուղղակի ծիծաղելի է, երբ ԱԺ նախագահ դառնալուց հետո Արցախ չայցելած Ալենը խոսում է Արցախի դրոշի և զինանշանի "չհեռացնելու" մասին ու թուրք այսկյարի արարքը որակավորում որպես "մանր գործողություն"... Շատ ուրախ կլինեի, եթե ղեկավարդ կամ դու կարողանայիք իրոք այդ ուղղությամբ ինչ-որ մի քայլ անեիք, բայց ձեր ապիկար իշխանությունը նույնիսկ չի կարող ապահովել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկողների անվտանգությունը՝ այն կրկին գցելով ռուսների գրպանը...
Ալե՛ն, Արցախի դրոշն ու զինանշանը ձեր պատճառով հիմա պահուն են ռուսները...
Ի դեպ, Ալեն, դու դեռ Ակնան համարու՞մ ես հայրենիքիդ մասը, թե որոշ թրքասեր ընկերների պես Ադրբեջանական ԽՍՀ-ի քարտեզն ես մեջբերելու.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել