Շառլի հրապարակից Աննան մի ֆեյսբուքյան ռիլ էր հրամարակել՝ փորձելով ընթերցասերի տպավորություն թողնել. շատրվանների առաջ բազմած Աննան ընթերցում էր Հենրիկ Մեյնանդերի «Ֆինլանդիայի պատմություն» գիրքը: Ինչի՞ մասին է այն:

Ֆինն պատմաբան, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր և Ֆինլանդիայի ու Սկանդինավիայի պատմության ճանաչված մասնագետի գրչին պատկանող այդ գրքում Ֆինլանդիայի պատմությունը դիտարկվում է որպես արևմուտքի ու արևելքի բախման կիզակետում գտմվող փոքր ազգի պայքար՝ գոյատևելու և զարգանալու: Հեղինակը անդրադառնում է, մասնավորապես, ֆիննական «երջանկության» գնի քաղաքական ու պատմական կողմերին, ընդգծելով՝ բարեկեցությունը ձեռք է բերվել պարբերաբար արված բարդ ընտրությունների ու մեծ զոհաբերությունների արդյունքում։

Այսպիսով՝ Աննան ակնարկում է, թե իբր ինքն ու «մարդը» Կովկասում ֆինլանդատիպ Հայաստան կառուցելու մտադրություն ունեն, իսկ իր կրթարշավի ողջ իմաստն ու նպատակը հասարակությանը դրան պատրաստելն է:

Այստեղ մի մեծ խաբեություն կա. եթե Ֆինլանդիան զոհաբերությունների գնով կարողացավ որպես պետություն կայանալ ու բարգավաճել, ապա Աննայի կողմից խրախուսվող մեր զոհաբերությունների վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը. Աննան շվեդներին ու ռուսներին շփոթել է մարդակեր թուրքերի հետ, Կովկասն էլ՝ Եվրոպայի:

Չէ, Աննան ոչինչ էլ չի շփոթել, ուղղակի հանձնարարել են մարդկանց էշի տեղ դնել, ինքն էլ պատվերը կատարում է, փորձում միամիտների մոտ անիրական ակնկալիքներ ու պատեկարցումներ առաջ բերել: Բայց է՛լ միամիտներ չեն մնացել. հասարակությունը վերջապես արթնացել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել