Tert.am-ը գրում է.

Վրացական «Լելոն հանուն Վրաստանի» ընդդիամդիր կուսակցությունը «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցության հետևից հրաժարվում է նոր խորհրդարանի կազմում ընդգրկվելուց, քանի որ կարծում է, որ շաբաթ կայացած ընտրությունները կեղծված են եղել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է կուսակցության ղեկավարներից մեկը:

«Այսօր «Լելո» քաղխորհուրդը խորհրդակցություն է անցկացրել և որոշում է կայացրել, որ կուսակցությունը չի պատրաստվում ընդգրկվել այդ նոր խորհրդարանում, քանի որ չենք պատրաստվում լեգիտիմացնել անօրինական ընտրված խորհրդարանը»,- ասել է վրաց գործիչը:

«Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցությունը նոր գումարման խորհրդարանում աշխատելուց հրաժարվելու և խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու մասին նույնպես հայտնել է երկուշաբթի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել