Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգվորման սկզբունքային հարցերում Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները համընկնում են:
Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
«Դա հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց երեք նախագահների (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) համատեղ հայտարարությունը: Մեզ մոտ այնքան քիչ են դեպքերը, երբ ամերիկյան և ռուսական դիրքորոշումները համընկնում են: Մենք կողմերին զսպվածության, նախևառաջ կրակի դադարեցման և դիվանագիտական ջանքերին վերադարձի կոչ ենք արել: Կան որոշ նրբություններ, սակայն սկզբունքային առումով մենք աջակցում ենք այն գործընթացին, որը պետք է կողմերին դեպի խաղաղություն տանի»,-ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ