Բաղադրիչներ
- կարագ - 100գ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 80գ
- փխրեցուցիչ - 1թ/գ
- ալյուր - 300գ
- կոկոսի քերուկ - 50գ
- խնձոր - 3 հատ
- նարինջ - 1 հատ
- շաքարի փոշի - 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել հալեցրած կարագը և կոկոսի քերուկը։
- Պատրաստել փափուկ խմոր ավելացնելով ալյուրն ու փխրեցուցիչը։
- Խմորը տեղավորել թխման տարայի մեջ, բարձրացնել կողքերը։
- Մաքրել և խորանարդաձև կտրատել խնձորն ու նարինջը, լցնել խմորի վրա, ցանել շաքարի փոշին։
- Թխել 30-35 րոպե 180 աստիճանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել