Բաղադրիչներ
  • Խմոր`
  • շոկոլադ - 200 գ
  • կարագ - 175 գ
  • ձու - 4
  • շաքարավազ - 125 գ
  • վանիլին - 1
  • շատ քիչ աղ
  • սոդա - 1 թ/գ
  • ալյուր - 125 գ
  • կապուչինո սուրճ - 25 գ
  • Միջուկ`
  • կապուչինո սուրճ - 10 գ
  • տաք ջուր - 150 մլ
  • շոկոլադ - 200գ
  • Կրեմ`
  • խտացրած կաթ - 1 տուփ
  • կարագ - 150 գր
  • վանիլին
  • Գլազուր`
  • սերուցք - 200 գ
  • շոկոլադ - 200 գ
Պատրաստման եղանակը
  • Խմորի պատրաստման համար շոկոլադը և կարագը փոքր կտորների վերածել, այնուհետև գոլորշու վրա հալեցնել և թողնել, որ սառչի:
  • Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից:
  • Շաքարավազը բաժանել երկու մասի. մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը՝ դեղնուցի հետ:
  • Սպիտակուցը լցնել դեղնուցի վրա և լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված:
  • Ալյուրի հետ խառնել սոդան, վանիլը, կապուչինո սուրճը և աղը:
  • Այս ամենը աստիճանաբար մաղել ձվե խառնուրդի մեջ և խառնել:
  • Ավելացնել այս զանգվածի վրա շոկոլադե խառնուրդը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե:
  • Եփելուց հետո խմորը թողնել, որ սառչի, հետո բաժանել երկու մասի:
  • Միջուկի համար ջուրը տաքացնել, մեջ լցնել կամուչինոն և շոկոլադը մանրացված:
  • Եփել գազօջախի վրա այնքան, մինչև կխտանա:
  • Այս խառնուրդը քսել երկու խմորների վրա և խմորները միացնել իրար:
  • Կրեմի համար փափկեցված կարագը հարիչով լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը (տան ջերմաստիճանի), վանիլի փոշին:
  • Լավ հարելուց հետո, դնել սառնարանում, որ սառչի:
  • Սառչելուց հետո քսել տորթի վրա և տորթը դնել սառնարանում:
  • Գլազուրի համար սերուցը տաքացնել, վրան ավելացնել շոկոլադը, թողնել կրակին այնքան, մինչև շոկոլադը կհալչի:
  • Կրակից վերցնելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև տարածել տորթի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել