Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 1 կգ․
- գազար - 4 հատ
- լոլիկ - 4 հատ
- կարմիր և կանաչ պղպեղ - 2-ական
- պղպեղի մածուկ - 1 ճ․գ․
- պանիր - 250 գր․
- կետչուպ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը եփել , մանրացնել ։
- Գազարը մաքրել , անցկացնել քերիչով , լոլիկները և պղպեղները շատ մանր կտրտել։
- Այս բոլորը խառնել և եփել , ավելացնել պղպեղի մածուկը , աղ անել ։
- Ստացված զանգվածը խառնել հավի կրծքամսին։
- Ստացված լցոնից 1 ճ․գ․ դնել նրբաբլիթի վրա , փաթեթել և շարել յուղած տապակի մեջ , վրան քսել կետչուպ , մի քիչ քերած պանիր շաղ տալ և 10 րոպե դնել ջեռոցը , 200 C ջերմաստիճանի տակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել