Երեկ, Անգլիայի դեմ տարած հաղթանակից հետո արգենտինացիների պարզած պաստառի վրա գրված է , որ Մալվինյան կղզիները արգենտինական է։ Այս կոնֆլիկտի պատմությունը սկիզբ է առնում հեռավոր 1833 թվականից, երբ Բրիտանիան ուժի սպառնալիքով վտարեց փոքրաթիվ արգենտինացիներին այդ կղզուց և այն անվանեց Ֆոլկլենդյան կղզիներ։ Արգենտինան նոր էր անկախացել Իսպանիայից և ի զորու չէր եղել պաշտպանել իր տարածքը։
Բրիտանացիները սա համարում են իրենցը, քանի որ ասում են, որ իրենք են այն բացահայտել և հետո ժամանակավորապես հեռացել են այնտեղից, բայց չեն հրաժարվել տարածքից։ Չնայած բուն Բրիտանիայից այն հեռու է շուրջ 12.000 կիլոմետր, սակայն դա խոչընդոտ չհանդիսացավ, որպեսզի 1982-ին զորք ու նավատորմ ուղարկի՝ այն արգենտինացիների հարձակումից պաշտպանելու համար։
Դա ոչ բերրի հող է, ոչ պատմական արժեք ունի. դեռևս 18-րդ դարում Իսպանիան այն օգտագործում էր որպես աքսորավայր հանցագործների համար, ինչպես նաև որպես ռազմական հենակետ և ձկնորսական կայան։ Սակայն դա չի խանգարում, որ այսօր այդ տարածքի համար, որտեղ անգամ անտառ չկա, որը անպտուղ, խստաշունչ և քամոտ տարածաշրջան է և որտեղ գերակշռում են տորֆային ճահիճները, պայքարեն երկու հսկա պետություն։
Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիներն ու խոսում այդ մասին։ Իսկ մերօրյա սրիկաները, անգամ 3 տարի չանցած, արդեն Արցախ անվան, դրոշի ու այսօր արդեն «Տատի-Պապիկի» արձանի նկարի դեմ են պայքարում։ Պայքարում են, որովհետև հայ չեն, որովհետև պատմական հիշողություն չունեն, իրենց նախնիները քոչվորներ են եղել։ Ուրիշ պատճառ ու արդարացում չկա դրան։



