Սրբուկը փաստացի ոչ միայն չի փարատել հանրային մտահոգություները, այլև իր հայտարարութուններով առաջ է բերել հարցեր: Նախ միանգամից արձանագրենք, որ Սրբուկն յուրատեսակ ինքնախոստովանական ցուցմունք է տվել. եթե հեղափոխությունից հետո դատավորների 60%-ը նոր մարդիկ են, ապա դա նշանակում է, որ այսօր որակապես այլ դատական համակարգ պետք է ունենար Հայաստանը: Ստացվում է՝ իրականում հեղափոխությունը շատ լավ էլ մտել է դատական համակարգ, բայց՝ ապարդյուն. բոլորս ենք տեսնում՝ ինչ է կատարվում: Մյուս կողմից՝ վեթինգի վերաբերյալ Սրբուկի հայտարարոթյունը ևս բավական խոցելի է. իշխանությունը ստեղծում է մի իրավիճակ, որտեղ իրավական ձախողումների պատճառ է հռչակվում Մայր օրենքը, այլ ոչ թե քաղաքական կամքի բացակայությունը, ինչը շինծու պատրվակ է՝ խուսափելու քաղաքական պատասխանատվությունից:
Սրբուկը փորձել է ընդամենը հանրությանը կերակրել «նոր Սահմանադրությունից հետո ամեն ինչ լավ կլինի» թեզով, ինչն ընդամենը խորացնում է հանրային հիասթափությունը՝ հաշվի առնելով նույն Նիկոլի տրված, բայց երբեք չիրականացած խոստումների բազմությունը։
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5873
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



