Armenpress.am-ը գրում է․

Ֆրանսիայի Նանտ քաղաքի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Euronews-ը, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան հարյուր հրշեջ:

Այս հարցով հետաքննություն է սկսվել: Հրշեջները մարդկանց կոչ են արել հեռու մնալ այդ տարածքից:  Հրշեջ ծառայության ղեկավարը հայտնել է, որ տանիքը չի վնասվել, սցենարը համեմատելի չէ Նոտր Դամի հրդեհի հետ:

Սուրբ Պողոս և Պետրոս տաճարի շինարարությունը սկսվել է 1434 թվականին, տևել 457 տարի:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սատարման գրառում է ուղղել հրշեջներին։ «Փարիզի Աստվածամոր տաճարից հետո Նանտի սրտում հրդեհ է բռնկվել Սբ Պողոս և Պետրոս տաճարում։ Մեր աջակցությունը այն հրշեջներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ այս գոթական մարգարիտը փրկելու համար»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել