168.am-ը գրում է․

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Իսրայելի ոստիկանությունը վաղ առավոտից ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Երուսաղեմի Հին քաղաքում` Տիրոջ գերեզմանի տաճարում, և քաղաքին հարող տարածքներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սրբազան կրակի դուրսբերումը, որը խորհրդանշում է Քրիստոսի հարության հրաշագործ լույսը, տեղի է ունենում միայն Ավագ շաբաթ օրը Տիրոջ գերեզմանի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին և միայն ուղղափառ պատրիարքի աղոթքներով։

Իսրայելի ոստիկանությունը Սրբազան կրակի դուրսբերման արարողության նախապատրաստումն ավարտել է երեկ: Քանի դեռ արարողությունը չի ավարտվել, տրանսպորտային միջոցներին չի թույլատրվում մուտք գործել Հին քաղաք:

Հին քաղաք այցելողների թիվն այս տարի անհամեմատ քիչ է, քան նախորդ տարի: Պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման և թռիչքների հետ կապված լոգիստիկ դժվարությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակն է: Մի շարք ավիաընկերություններ Իսրայելի ուղղությամբ թռիչքներ դեռ չեն իրականացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել