«Հետաքրքիր» համեմատական զուգահեռներ է անցկացրել Մհերն իր ու անձնազոհության գնացած հայորդնիների միջև: Նա, փաստորեն, ինքնափիառի, սեփական եսը շոյելու, սնափառության նպատակով ծախսվող յուր միլիոնների վատնումը համեմատել է հանուն հայրենիքի կյանք ու առողջություն տված իսկական հայրենասերների անձնազոհության հետ՝ ի ցույց դնելով իր դատարկամտությունը:
Օրինակ՝ Մհերը կարո՞ղ է ասել կամ փաստել, թե հատկապես իր կողմից սեփական անձի գովազդի վրա ներդրված միլիոններն ինչ շոշափելի օգուտ են բերել հայրենիքին: Մի քանի ռուս չինովնիկի փորը կուշտ պահելը կամ մի քանի գեներալի բերանը խորովածով յուղոտելը կոնկրետ ինչ արդյունք է ապահովել հայ ժողովրդի համար կամ ինչ հեռանկար բացել երկրի առաջ: «Ջոսի Մհերը», ունենալով լրջագույն կոմպլեքսներ, իր փողերը վատնում է միայն մի բանի համար՝ օտարի ձեռքին դառնալու բութ գործիք՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: Նրա դժբախտությունն այն է, որ բացի փողից, ուրիշ ոչնչով ռուսներին չի կարող շահագրգռել ու փողի ուժով է ջանում իր թերությունները քողարկել:
Չի ստացվելու. փողը՝ փող, բայց գործնական արդյունք է պետք ապահովել: Բայց ինչպե՞ս Մհերն ապահովի արդյունք, եթե փաստացի ոչինչ է հանրության աչքում, իսկ փողի «մեշոկները» անկարող են նրան օգնել այս հարցում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/557
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել