Ինչպես պատրաստել ծիրանի ջեմ
Սուր դանակով ծիրանները կիսում են և հանում կորիզները: Որպեսզի ծիրանի կտորները չսևանան, դրանք անմիջապես ընկղմում են ջրի մեջ. 1 լ ջրին ավելացնում են 1 թգ. կիտրոնի աղ: Ծիրանի ջեմ կարելի է պատրաստել 2 եղանակով: Այդ նպատակով լվացած և կես մասերի բաժանած ծիրանի ամբողջ քանակության կեսը և շաքարի վերցրած բաժնի 1/4 մասը եփում են 10-15 րոպե, ավելացնելով մի քիչ ջուր, մինչև պտուղները փափկվեն, այնուհետև լցնում մնացած շաքարն ու ծիրանը և նորից մի քիչ եփում, մինչև որ պարունակությունը սկսում է դոնդողվել: Բուրմունքը լավացնելու համար ջեմի մեջ գցում են մաքրած մի քանի կորիզ: Կորիզները պետք է անպայման լինեն քաղցր:
Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ծիրանի ջեմ
շաքարավազ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել