Operativ.am-ը գրում է.
Չինաստանի եւ ԵՄ-ի գագաթաժողովը, որ պլանավորված էր անցկացնել մարտի վերջին՝ Պեկինում, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի կորոնավիրուսի պատճառով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով եվրոպական պաշտոնյաներին։
Չինաստանը չի հայտարարել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանի եւ Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի նոր նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ու Չարլզ Միշելի միջեւ հանդիպման ամսաթիվը, սակայն ԵՄ դիվանագետները հայտարարել են, որ ձեռք է բերվել այն մարտի 30-31-ը անցկացնելու պայմանավորվածություն։
«Գագաթաժողովը կհետաձգվի, սակայն չի չեղարկվի»,- Reuters-ին ասել է բարձրաստիճան դիվանագետներից մեկը։
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=363411&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել