Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հորինվածք են և չարամիտ զրպարտություն: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ անդրադառնալով Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու մասին պնդմանը:

«Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հորինվածք են և չարամիտ զրպարտություն»,- հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդի համապատասխան պնդումը։

«Չինական կողմը միշտ հավատարիմ է մնացել այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, դրա նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերել և երբեք չի միջամտել Միացյալ Նահանգների ընտրություններին»,- հայտնել են ԱԳՆ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել