Ենթադրելի է, որ շուտով իշխանական մանկլավիկները կսկեն լայնորեն գովազդել այս «ձեռքբերումը»՝ այն հռչակելով՝ դարակազմիկ:
Իրականում, սակայն, ոգևորվելու առիթ Պապոյան Գևորը չունի. այս պայմաններում արտահանման այլընտրանքի հարցը չի կարող լուծված համարվել, քանի որ ԵՄ ստանդարտները չափազանց խիստ են, ինչը նշանակում է, որ բնավ ոչ բոլոր ձկնաբուծական ընկերոթյուններն են կարողանալու դրանք բավարարել, արդյունքում կանգնելու են փաստի առաջ՝ զրկված լինելով ավանդական՝ ռուսական շուկայից: Լոգիստիկայի խնդիրը ևս բարդացնում է րավիճակը. դեպի ԵՄ երկրներ այն շատ ավելի թանկ է լինելու, քան դեպի ՌԴ և այլն:
Ի՞նչ է ստանալու Հայաստանը փաստացի: Մոտավորապես լինելու է նույնպիսի իրավիճակ, ինչպիսին կա այսօր գյուղմթերքի պարագայում, երբ մադրիկ ստիպված են գետը նետել սեփական բերքը կամ նույնիսկ չքաղել արդեն իսկ հասունացած լոլիկը:
Պապոյան Գևորի երկիրը ինչպե՞ս է մրցակցելու ասենք Իսպանիայի, Թուրքիայի կամ Հունաստանի հետ. այդ երկրներն ունեն ելք դեպի ծով, շատ ավելի էժան լոգիստիկա և ձկան կերի սեփական արտադրություն, ինչը շատ դրական ազդեցություն է թողնում գնագոյացման վրա: Հա երևի Գևորը մտադիր է ներխուժել պրեմիում սեգմենտ ու հայկական ձկնամթերքով կերակրել եվրոպական էլիտաներին:
Լավագույն դեպքում տարիներ են պահաջնվելու, որպեսզի ԵՄ շուկան դառնա քիչ թե շատ այլընտրանքային, բայց արդյոք հայկական տնտեսությունն այդքան կձգի՞, թե՞ շունչը կփչի: Ահա սա է հարցերի հարցը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5874
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



