168.am-ը գրում է.

Կորոնավիրուսի հետ կապված անհանգստության այս ալիքի ներքո ԱՄՆ-ի Կոնգրեսը հեշտությամբ հաստատեց ավելի քան 8 միլիարդ դոլարի արտակարգ հատկացումների ծրագիրը: Այդ գումարից երեք միլիարդը պիտի ծախսվի հիվանդության դեմ պատվաստանյութը հայտնաբերելու աշխատանքների համար: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ինչպես Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Քեւին ՄաքՔարթին է ասում, «արագացվելու է պատվաստանյութի հայնտաբերման աշխատանքը, ավելի մեծաթիվ թեսթավորումներ են անցկացվելու, ավելի մեծ հնարավորություններ են տրվելու, որ մարդիկ իրենց բժիշկների հետ հանդիպումներն անցկացնեն առցանց»:

Դեմոկրատները պահն օգտագործում են Թրամփին սուր քննադատության ենթարկելու համար, որը ինչպես Սենատոր Փաթրիք Լիհին է ասում, դեռ վերջերս էր «ապատեղեկատվություն տարածում հեռուստատեսությամբ եւ մեղմում ժողովրդին սպառնացող վտանգը»:

Ներքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ ասել են, որ հիմա գլխավորը վարակի տարածման արագությունը զսպելն է:

Քանի որ վիրուսը հիմնականում տարածում է գտել Կալիֆորնիայում եմ Վաշինգտոն նահանգում, շատ հաճախ են մամուլի ասուլիսներ անցկացնում հենց այս նահանգը ներկայացնող կոնգրեսականները:

Իսկ ինչպես Առողջապահության նախարար Ալեքս Ազարն է ասում, իրենց կողմից մշտապես պահպանվում է թափանցիկություն այն մասին, թե ինչ կա, եւ այն մասին, թե որ հարցերում են իրենք անտեղյակ:

Թրամփը Կոնգրեսի ներկայացրած 8 միլիարդ 300 միլիոն դոլարի փաթեթը ստորագրելու է մինչեւ այս շաբաթվա վերջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել