Tert.am-ը գրում է․
Ռուսաստանը պատվով դուրս կգա փորձություններից և կհասնի հաղթանակի, վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ապրում ենք ծանր, դրամատիկ ժամանակներում, աջակցեք ձեր սիրելիներին, մենք պետք է աջակցենք մեր տղաներին, ովքեր պաշտպանում են երկիրը:
Սա փորձություն է երկրի համար. բայց մենք, իհարկե, պատվով դուրս կգանք դրանից։ Եվ կասկած չկա, որ հաղթանակն իսկապես մերն է լինելու»,- Սահմանադրության օրվան ընդառաջ դպրոցականների ու ուսանողների հետ հանդիպմանն ասաց նա։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2023/12/11/medvedev/4046901
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել