Tert.am-ը գրում է․
Չնայած ուկրաինական հակամարտությունից ԵՄ հոգնածության մասին խոսակցություններին, դրա սառեցումը հակաարդյունավետ քայլ կլինի և կունենա հակառակ արդյունք։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
«Թվում է, թե կոնֆլիկտի սառեցումն իր հետ կբերի ձմեռային խաղաղություն և անդորր, բայց իրականում հակամարտության սառեցումը կունենա հակառակ արդյունքը», - հայտնել է Բերբոքը:
Նրա խոսքով՝ Եվրոպայում սառեցման գաղափարն ավելի ու ավելի է լսվում «հոգնածության մասին» բառերի հետ մեկտեղ, երբ ոմանք մտածում են, թե արդյո՞ք ժամանակը չէ դադարեցնել Ուկրաինային աջակցելը։ Ըստ արտգործնախարարի՝ սառեցումը կհանգեցնի Ուկրաինայի ինքնիշխանության և ինքնուրույնության վերացման։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2023/12/11/germany/4046861
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել