Operativ.am-ը գրում է.
Ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ են անցկացրել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի առաջնորդի վարչակազմի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր նախագահն ընդգծել է Իդլիբում [Սիրիայի նախագահ Բաշար Ասադի] ռեժիմը զսպելու անհրաժեշտությունը եւ հումանիտար աղետի կանխարգելումը»,-ասվում է տարածված կոմյունիկեում:
Կողմերը նաեւ արտահայտել են հավատարմություն ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների նկատմամբ [Սիրիայի հարցում] եւ քննարկել են իրավիճակը Լիբիայում:
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=360814&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել