Էրդողանն ու Պուտինը քննարկել են իրավիճակն Իդլիբում


23:29 , 21 փետրվար, 2020

Operativ.am-ը գրում է.

Ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ են անցկացրել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի առաջնորդի վարչակազմի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր նախագահն ընդգծել է Իդլիբում [Սիրիայի նախագահ Բաշար Ասադի] ռեժիմը զսպելու անհրաժեշտությունը եւ հումանիտար աղետի կանխարգելումը»,-ասվում է տարածված կոմյունիկեում:

Կողմերը նաեւ արտահայտել են հավատարմություն ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների նկատմամբ [Սիրիայի հարցում] եւ քննարկել են իրավիճակը Լիբիայում: