Operativ.am-ը գրում է․
Եվրախորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Շոտլանդիան դիմում ներկայացնի կրկին ԵՄ կազմում ներառվելու մասին, դա կընդունվի համատարած ոգեւորությամբ:
Այդկերպ Տուսկը մեկնաբանել է Շոտլանդիայի առաջնորդ Նիկոլա Սթերջենի հայտարարությունը, որը ԵՄ կազմում ընդգրկվելու մասին կրկնակի հանրաքվե անցկացնելու ցանկություն էր հայտնել :
«Ես ցանկանում եմ դադար տալ չափազանց ուղիղ չխոսելու համար: Երբեմն ես ինձ զգում եմ ինչպես շոտլանդացի: Այժմ ես լիովին հասկանում եմ շոտլանդացիներին, հատկապես բրեքզիթից հետո»,-հայտարարել է Տուսկը:
Նա հավելել է, որ ապրումակցում է այդ առնչությամբ:
2016 թվականին ԵՄ կազմից դուրս գալու շուրջ հանրաքվեի արդյունքներով Շոտլանդիան քվեարկել էր բրեքզիթի դեմ. երկրի բնակչության 62 տոկոսը քվեարկել էր ԵՄ-ի օգտին եւ բոլոր ընտրությունների ժամանակ վստահել էր իր ձայները Եվրամիությանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան, որի կազմում է Շոտլանդիան, պաշտոնապես դուրս է եկել ԵՄ-ից: