ԵՄ կազմում կրկին ներառվելու մասին Շոտլանդիայի դիմումը ոգեւորությամբ կընդունվեր. Տուսկ


02:45 , 3 փետրվար, 2020

Operativ.am-ը գրում է․

Եվրախորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Շոտլանդիան դիմում ներկայացնի կրկին ԵՄ կազմում ներառվելու մասին, դա կընդունվի համատարած ոգեւորությամբ:

Այդկերպ Տուսկը մեկնաբանել է Շոտլանդիայի առաջնորդ Նիկոլա Սթերջենի հայտարարությունը, որը ԵՄ կազմում ընդգրկվելու մասին կրկնակի հանրաքվե անցկացնելու ցանկություն էր հայտնել :

«Ես ցանկանում եմ դադար տալ չափազանց ուղիղ չխոսելու համար: Երբեմն ես ինձ զգում եմ ինչպես շոտլանդացի: Այժմ ես լիովին հասկանում եմ շոտլանդացիներին, հատկապես բրեքզիթից հետո»,-հայտարարել է Տուսկը:

Նա հավելել է, որ ապրումակցում է այդ առնչությամբ:

2016 թվականին ԵՄ կազմից դուրս գալու շուրջ հանրաքվեի արդյունքներով Շոտլանդիան քվեարկել էր բրեքզիթի դեմ. երկրի բնակչության 62 տոկոսը քվեարկել էր ԵՄ-ի օգտին եւ բոլոր ընտրությունների ժամանակ վստահել էր իր ձայները Եվրամիությանը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան, որի կազմում է Շոտլանդիան, պաշտոնապես դուրս է եկել ԵՄ-ից: