Ամերիկացի գիտնականները բնակարաններում վտանգավոր մանրէներ են հայտնաբերել, որոնք մարդու համար մահացու կարող են լինել: Այսպես, Վաշինգտոնի Բժշկական դպրոցի մասնագետները տներում միկրոօրգանիզմներ են հայտնաբերել, որոնք կայուն են հակաբիոտիկների նկատմամբ, հաղորդում է argumenti.ru կայքը:

Հետազոտության արդյունքում նրանք մետիցիլինռեզիստենտ ոսկեգույն ստաֆիլոկոկ են հայտնաբերել: Գիտնականները պարզաբանում են, որ դրանցով կարելի է վարակվել կեղտոտված մակերևույթներին դիպչելով կամ տան մյուս անդամների հետ կոնտակտի միջոցով: Մանրէն ոչ միայն ախտահարում է օրգանները, այլև մահվան է հանգեցնում: Գիտնականները վստահեցնում եմ, որ տան միջավայրում այս միկրոօրգանիզմները հեշտ են բազմանում:

Վարակից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախակի լվանալ ձեռքերը և տունը մաքրելիս դեզինֆեկցող նյութեր օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել