Ինչպես արդեն հայտնել ենք, ռեփեր Սուպեր Սաքոյին սրտի անոթների ստենտավորում են կատարել Երևանում:

Հայտնի է, որ մայիսի 22–ին երգիչը դուրս է գրվել հիվանդանոցից և ահա երեկ մասնակցել Վիգեն Բադալյանի եղբորորդու՝ Մարզահամերգային համալիրում կայացած հարսանիքին։

Սուպեր Սաքոն Ինստագրամի իր էջում կադրեր է հրապարակել հարսանյաց խնջույքից, որին ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել