Ցավոք սրտի մենք ապրում ենք չափազանց դժվարին ժամանակաշրջանում. բարձր սթրեսային իրավիճակ, տագնապ, դեպրեսիա, էմոցիոնալ ընկճվածություն: Սակայն որպես ազգապահպանման խնդիր հարկ է ընգծել նաև ծնելիության խթանմանն ուղված ջանքերի կարևորությունը, անպղության խնդրի լուծման առավել արդյունավետ մեխանիզմների մշակումը: Սթրեսի և անտղության կապը գիտականորեն ապացուցված փաստ է: Ուժեղ սթրեսը հանդիսանում է հղիության լուրջ խոչընդոտ՝ բարձրանում է գոնադոտրոպին-ընկճող հորմոնի (GnIH) քանակը, ինչը հանգեցնում է տղամարդու և կնոջ պտղաբերության տևական իջեցման: Հորմոնի բացասական ազդեցությունը երկար ժամանակ շարունակվում է նույնիսկ սթրեսի ավարտվելուց հետո: Ծնող դառնալ պլանավորող տղամարդու և կնոջ հոգեկան ու մտավոր վիճակը կարևոր դեր ունի: Ձգձգվող և տևական սթրեսը տղամարդու օրգանիզմում հանգեցնում է սերմառաջացման գործընթացի խանգարման և հանգեցնում սերմնահեղուկի որակական ու քանակական խնդիրների: Տուժում է նաև սեռական ֆունկցիան, երբեմն հանգեցնելով դրա բոլոր դրսևորումների խաթարման (Էրեկցիա, էյակուլյացիա, սեռական ցանկություն): Կանաց օրգանիզմում խանգարվում է դաշտանային ցիկլի հորմոնալ կարգավորումը՝ ինչը կարող է հանգեցնել ձվազատման արգելակման, արգանդում սաղմի ներդրմանը: Սթրեսը նաև պատճառ է հանդիսանում արգանդի գերտոնուսի և արգանդափողերի սպազմի՝ բերելով ռեպրոդուկտիվ համակարգի խիստ բացասական հետևանքների։ Իրականում առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի, սթրեսի կառավարման և բժշկի հետ համատեղ բուժման արդյունքում է հնարավոր արդյունավետ հաղթահարել անպտղության խնդիրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: