Դերասանուհի Թամարա Գևորգյանը իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել և հայտնել առողջական խնդիրներ ունենալու մասին։

«Սիրելիներս անչափ շնորհակալ եմ հոգատարության և անհանգստության համար։ Տարել եմ երկու բարդ վիրահատություն։ Առողջական խնդիրների մասին պատահական իմացանք։ Արդյունքում կարողացանք խուսափել վատագույնից։ Հիմա վերականգնողական փուլում եմ։

Առջևից Աստված».- գրել էր դերասանուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել