Կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմին է հատկացվել 33, 68 մլն դրամ, որ տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին և 17,4 մլն դրամը՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին»: Նշվում է, որ այս գումարները տրամադրվում է Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Մի կողմ թողնելով դրամաշնորհների հետ կապված ընթացակարգերը, հարց է առաջանում. 
հարգելիներս սա երկիր է թե՞ խոշոր ձեռնարկատեր..: 
ՀՀ բյուջեից ՀԿ-ների ենք ֆինանասավորում այլ երկրի ընտրություններին աջակցելու համա՞ր:
Մեկ այլ խնդիր է այն, որ ՀՀ-ն ոչ միայն հայտարարությունների, այլ արդեն հստակ գործիքակազմի կիրառմամբ փորձում է ազդել Արցախի ընտրությունների վրա:
Էլի մոռացանք, որ Հայաստանը Արցախի միայն անվտանգության երաշխավորն է, ոչ ավել ոչ պակաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել