REDstore-ը շարունակում է իր տեղեկատվական նախաձեռնությունները՝ ներկայացնելով աշխատանքային իրավունքի կարևոր թեմաները, որոնք նպաստում են աշխատակիցների իրազեկվածության բարձրացմանը։
Այս անգամ REDstore-ի Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) ղեկավար Նելլի Հովհաննիսյանը ներկայացնում է վճարովի տարեկան պարտադիր արձակուրդի վերաբերյալ կարևոր տեղեկատվություն՝ պարզաբանելով, թե 5-օրյա և 6-օրյա աշխատանքային շաբաթ ունեցող աշխատակիցներին տարեկան քանի աշխատանքային օրվա վճարովի արձակուրդ է հասնում և ինչպես է այն սահմանվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ։
Տեսանյութում Նելլի Հովհաննիսյանը ներկայացնում է նաև վճարովի տարեկան պարտադիր արձակուրդի տրամադրման կարգը, աշխատակիցների իրավունքները և գործնական օրինակներով պարզաբանում, թե ինչ տարբերություններ կան 5-օրյա և 6-օրյա աշխատանքային շաբաթ ունեցող աշխատակիցների տարեկան վճարովի արձակուրդի տևողության միջև։
REDstore-ը կարևորում է աշխատակիցների իրավական իրազեկվածությունը և շարունակելու է ներկայացնել աշխատանքային իրավունքի վերաբերյալ օգտակար ու գործնական թեմաներ՝ նպաստելով առավել տեղեկացված և պաշտպանված աշխատանքային միջավայրի ձևավորմանը։
Մանրամասները՝ կից տեսանյութում։



