Նիկոլը հայտնել է, որ ավարտել է Պուշկինի «Եվգենի Օնեգինը»՝ հարց ուղղելով իրեն լսողներին՝ իսկ դուք ի՞նչ եք կարդում:
 
Նիկոլի թիրախում հայտնված ստեղծագործությունը, ինչպես հայտնի է, աշխարհի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է, որն ավարտվում է Օնեգինի՝ անցյալում կայացրած սխալ որոշումների վերաբերյալ ուշացած զղջմամբ և կորստի գիտակցմամբ:
 
Նիկոլն ունի՞ իր հոգու խորքում  որևիցե զղջում, իսկ գուցե նա զղջում է հայ-ռուսական հարաբերությունները տորպեդահարելու համար, որի հետևանքով նախևառաջ տուժում է Հայաստանը. գյուղատնտեսությունը կոլապս է ապրում, իսկ աշնանը, ինչպես հայտնի է, ընտրություններ են Հայաստանում՝ երկիր, որ տեսանելի ապագայում չի կարողանալու արդյունավետորեն դիվերսիֆիկացնել ռուսական շուկայից իր ունեցած կախվածութունը:
 
Իսկ գուցե Նիկոլը նաև որոշակի մեսիջ է հղում հենց ռուսներին՝ հասկանալով  պահի լրջությունն ու գետնի վրա առկա իրողությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել