Նիկոլը լծվել է ՀԴՄ-ի պրոպագանդայի գործին. մեկը մյուսի հետևից տեսնայութեր է հրապարրակում ու խնդրում քաղաքացիներին, կոչ անում անպայման վերցնել ՀԴՄ:
 
ՀԴՄ-ի հետևից ընկնելու պատճառներ Նիկոլը թերևս ունի. Հայաստանում տնտեսության վիճակն այնքան էլ լավ չէ՝ պայմանավորված իշխանությունների արկածախնդրությմաբ, ինչը նշանակում է, որ հարկահավաքության հարցում իշխանությունները ստիպված են լինելու ավելի խիստ մոտեցում ցուցաբերել. ամեն մի չխփված ՀԴՄ հարված է՝ բյուջեի ֆինասական մուտքերին,իսկ Բյուջեի եկամտային մասի ավելացումը կենսական է Կառավարության ստանձնած պարտավորությունների իրագործման տեսանկյունից՝ պարտավոոթյուննե, որ Նիկոլը ստաձնել է նախևառաջ իր հետույքն աթոռին սոսնձած պահողների՝ ուժայինների նկատմամբ. չկարծեք, թե Նիկոլին շատ է հուզում ժողովրդի սոցիալական վիճակը՝ նույնիսկ չնայած խնդրի քաղաքական արժեքին: Հաշվի առնելով Հայաստանի ներդրումային գրավչության հետ տեղի ունեցողը՝ Նիկոլը հասկանում է, որ ստիպված է լինելու հենվել գրեթե բացառապես ներքին ռեսուրսների վրա:
 
Մյուս կոմղից՝ Նիկոլը փորձում է տնտեսության զարգացման հարցում ֆետիշացնել պարզ պարդկանց դերը. ա՛յ եթե ամեն մեկը ՀԴՄ պահանջի, երկիրը կծաղկի, իսկ եթե չեն պահանջում, խեղճ Նիկոլն ի՞նչ անի:  Նիկոլը նման եղանակով իշխանության քաղաքական պատասխանատվության մի մասը դնում է հենց քաղաքացու ուսերին՝ թեթևացնելով իր անձնական բեռը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել