Ավստրալիայի Մոնաշի համալսարանի գիտնականները պարզել են, որ պարտադիր նախաճաշի կարևորությունը ավելորդ քաշից ազատվելու հարցում խիստ չափազանցված է: Նրանց բացահայտումները հրապարակվել են BMJ ամսագրում:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝ նախաճաշի կարևորությունը որպես քաշի կորստի կարևոր բաղադրիչ հիմնված է երկու սկզբունքների վրա: Նախ, առավոտյան սնվելը թույլ է տալիս ավելի արկար ժամանակ սով չզգալ և, հետևաբար, հանգեցնում է ավելի քիչ կալորիաների ընդունմանը: Երկրորդը, նախաճաշը մեծացնում է օրվա ընթացքում կալորիաների այրման արագությունը:

Այս տեսությունը ստուգելու համար փորձագետները ուսումնասիրել են այս թեմային վերաբերող շուրջ երկու հազար գիտական հրապարակումներ, որոնք հրապարակվել են 1990-1998 թվականներին: Մանրակրկիտ ընտրությունից հետո գիտնականները կենտրոնացել են 13 ուսումնասիրությունների վրա, որոնց մասնակցել է, ընդհանուր առնամբ, 1416 մարդ:

Հրապարակումների վերլուծությանից պարզվել է, որ ոչ մի ապացույց չկա, որ պարտադիր նախաճաշը կանխում է քաշի ավելացումը կամ ճարպակալումը: Գիտնականների խոսքերով, նախաճաշի առավելությունների մասին բազմաթիվ եզրակացություններ հիմնված են եղել միայն դիտումների վրա, ուստի չի կարելի բացառել, որ քաշի կորստին նպաստել են, օրինակ, առողջ ապրելակերպը կամ հատուկ սննդակարգը, այլ ոչ թե վաղ սնվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել