ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ՄԱԿ-ի անունից հույս է հայտնել, որ հայ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի պատշաճ ընթացակարգի շրջանակներում: Նա այս մասին հայտարարել է՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հայ եկեղեցու նկատմամբ իշխանությունների գործադրած ճնշման վերաբերյալ հարցին: Դյուժարիկը նաև հայտնել է, որ ՄԱԿ գլխավոր քարուղարի գրասենյակը տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում:
Սրանից առաջ, հիշեցնենք, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ էր կոչ արել՝ վերջ դնելու հալածանքներին, ինչը ՔՊ-ում անարձագանք էին թողել:

Սա նախևառաջ մեծ խայտառակություն է հայ ժողովրդի ու պետության համար. առաջին քրսիտոնյա ազգին պետք է դյուժարիկնե՞րը հորդորեին՝ ինչպես է պետք վարվել սեփական ազգային եկեղեցու հետ: Դյուժարիկը երևի չգիտի այս ամենի նախապատմությունը, չգիտի, որ կատարվողի հետևում կանգնած է Ալլահշուքյուրը. տեսնելով, թե ինչպես է Կաթողիկոսը Շվեյցարիայում փորձում առաջ մղել Արցախի ժողովրդի իրավուքների հարցը՝ թուրքերը կատաղել են ու Նիկոլին քսի տվել գայ ժողովրդի արմատը կանաչ պահող ամենագլխավոր ազգային կառույցի վրա:

Նիկոլը բացառապես հաշվետու է թշնամու առաջ, և որևիցե ՄԱԿ չի կարողանալու նրան ստիպել սեփական անբարո վարքը վերանայել, և հենց սա է համազգային ողբերգությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել