Ոստիկանությունը տուգանել է  չթույլատրված հատվածով աշակերտների հետ փողոցը հատած ուսուցչուհուն և 3 ծնողի: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:  

«Ապրիլի 17-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։

ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է նրանց ինքնությունը։

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է խոսնակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել