Աննան Նյու Յորքից մի ֆեյսբուքյան ռիլ է հրապարակել՝ ի ցույց դնլով, թե ինչպես է մասնակցում «Glonbal firsտ ladies Academy»-ին: «Glonbal firsտ ladies Academy»-ն կին առաջնորդների վերապատրաստման նպատակով ստեղծված կառույց է: Կիզակետային ոլորտներն են մայրական և մանկական առողջությունը, գենդերային հավասարությունը, տնտեսական զարգացումը և հանրային առողջապահական համակարգերը: Կարճ ասած՝ Արևմուտքի կողմից ստեղծված կառույց է, որը նպատակ ունի՝ տարբեր երկրների ղեկավարների կանանց օգնությամբ առաջ տանելու արևմտյան օրակարգը:
Աննան, ինչպես հայտնի է, իր կրթական ծրագիրն ունի, որի շրջանակներում զբաղվում է հայ հասարակության այլասերմամբ: Կասկած չկա, որ նրա այդ կրթարշավը, որին ակտիվորեն մասնակցում է նաև Նիկոլը, հենց արևմտյան «շիշկեքի» թելադրանքն է. նրանցից ոմանց ծրագրերում Կովկասի քարտեզն առանց Հայաստանի է ներկայացվում: Աննան հենց այդ քարտեզն էլ կյանքի է կոչում՝ փորձելով թուլացնել հայ ժողովրդի իմունիտետը, բարին որպես չար, չարը՝ բարի, ճիշտը որպես սխալ, սխալը՝ ճիշտ ներկայացնլով:

Նյու Յորք կմեկնի, թե՝ Պեկին, Ռիոյում կհայտնվի, թե՝ Փարիզում, Աննան մի նպատակ ունի՝ Հայաստանը հանձնելու դիմաց կուտակած միլիարդները դրսում վայելելու երաշխիք ստանալու: Նրան տվել են այդ երաշխիքը, ու հիմա մնում է, որ նա էլ գործի իր կեսն անի, որ Աշոտիկը կյանքը հանգիստ վայելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել