Ջորջ Բերնարդ Շոուն միակ մարդն է, ով գրականության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի և «Օսկարի»։ Նա առաջադեմ քննադատ էր և Շեքսպիրից հետո երկրորդ ամենահայտնի անգլալեզու գրողը։ Նա շատ լավ կարողանում էր համադրել հումորն ու խոր քննադատությունը, իսկ նրա սուր և դիպուկ մտքերը վկայում են նրա աշխարհայացքի ողջ խորության մասին։
- Աշխարհը կազմված է անբաններից, ովքեր ցանկանում են գումար ունենալ, բայց չեն ցանկանում աշխատել և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել առանց հարստանալու։
- Հեղափոխությունները երբեք բռնակալության բեռը չեն թեթևացրել, ուղղակի այն տեղափոխել են մեկից մյուսի ուսերին։
- Իմ կատակելու ձևը ճշմարտությունն ասելն է։ Աշխարհում սրանից ավելի ծիծաղելի ոչինչ չկա։
- Հաջողության գաղտնիքն այն է, որ պետք է վրդովմունք առաջացնես որքան հնարավոր է շատ մարդու մոտ։
- Սիրեք տղամարդկանց։ Նրանք շատ ունեն ձեր սիրո կարիքը, անգամ եթե նրանք երբեք չասեն դրա մասին։ Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու ետևում նրան հավատացող կին է կանգնած։
- Ամենից շատ մարդկանց հետաքրքրում է այն, ինչն իրենց չի վերաբերում։
- Եթե իմ հարևանն իր կնոջն ամեն օր ծեծում է, իսկ ես՝ ոչ, ապա, ըստ վիճակագրոթյան, մենք երկուսս էլ ծեծում ենք մեր կանանց ամեն օր ու մեջ։
- Հարազատի հանդեպ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը․ ահա սա է անմարդկայնության գագաթնակետը։
- Մենք իրավունք չունենք երջանկություն օգտագործելու, եթե երջանկություն չենք ստեղծում։
- Իդեալական տղամարդը նա է, ով համարում է, որ իր կինն իդեալական է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել