Հանճար դառնալու համար բավական է բախտավոր աստղի տակ ծնվելը։ Դա ապացուցել է կորեացի Կիմ Ուն Յոնը։ Նա լույս աշխարհ է եկել 1962 թ. մարտի 8-ին հասարակ ընտանիքում, սակայն մի քանի ամիս անց ծնողները նկատել են, որ երեխան տարիքին անհամապատասխան խելացի և ունակ է։
Երբ լրացավ Կիմի 3 ամսականը, նա բերանում արդեն 19 ատամ ուներ։ Ավելի վաղ երեխան կարողանում էր կանգնել ոտքերի վրա և 80 օրականում սկսել է քայլել։ Կիմը խոսել սովորել է 4 ամսականում, իսկ կես տարեկանում մայրենի լեզվով ազատորեն հաղորդակցվում էր ծնողների և հարազատների հետ։ 2 տարեկանում փոքրիկ հանճարը գիտեր անգլերեն, գերմաներեն, ճապոներեն։ Ի դեպ, ծնողները չէին ստիպում երեխային սովորել այբուբեններ և հիերոգլիֆներ։ Նա ինքնակամ և ինքնուրույն էր ամենն անում։
Կորեացի տղայի ունակությունները աննկատ չմնացին։ Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովը նրան տվեց «Աշխարհի ամենախելացի մարդ» կոչումը՝ թեստավորելով փոքրիկի IQ մակարդակը։ Պարզա դարձավ որ նրա IQ-ն ռեկորդային է և պարզապես զարմանալի՝ 210 կետ։ Համեմատության համար հարկ է նշել, որ Ալբերտ Էյնշտեյնի և Սթիվեն Հոքինգի IQ-ները կազմում էին 160 կետ։ Կիմը էսսեներ, բանաստեղծություններ էր գրում, գրքեր հրատարակում, իմաստալից կտավներ նկարում։
Այն բանից հետո, երբ կորեացի վունդերկինդի մասին իմացան Ամերիկայում, իսկ դա տեղի ունեցավ հեռուստահաղոդման ժամանակ, որի ընթացքում երեխան բարդագույն առաջադրանքներ էր լուծում, նրան հրավիրեցին` աշխատելու NASA-ում։
Լիարժեք աշխատակից դառնալու համար տղան պետք է ուսուցում անցներ Կոլորադոյի համալսարանում։ Նա համալսարանն ավարտեց գերազանցությամբ և 15 տարեկանում ստացավ ֆիզիկայի դոկտերի գիտական աստիճան։ Սակայն տիեզերական մշակումների բնագավառում ինժեներ դառնալ նա չէր ցանկանում, այդ իսկ պատճառով, ի զարմանս բոլորի, 1978 թ. տղան վերադարձավ հայրենիք։ Այնտեղ Ուն Յոնը սկսեց հետաքրքրվել քաղաքացիական ինժեներիայով և գիտությամբ զբաղվել, որպեսզի նոր դիպլոմ ստանալուց հետո աշխատանքի անցնի տեղի ընկերություններից մեկի պլանավորման բաժնում։
Սակայն Կիմի կյանքն անցնում էր միայնակ և առանց ընկերների։ ԶԼՄ-ները, անցորդներն ու ծանոթները նրան հանգիստ չէին տալիս տղան իրեն բոլորի մեջ «սպիտակ ագռավ» էր զգում։ Միաժամանկ, տղամարդը նշում է, որ հրաշալի կյանք է ապրել, քանի որ քիչ մարդիկ կան աշխարհում, որոնք կարողանում են անել այն ամենը, ինչ ցանկանում են։