«Իդեալական տղամարդը նա է, ով համարում է, որ իր կինը իդեալական է». Ջորջ Բերնարդ Շոու


04:45 , 9 նոյեմբեր, 2018

Ջորջ Բերնարդ Շոուն միակ մարդն է, ով գրականության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի և «Օսկարի»։ Նա առաջադեմ քննադատ էր և Շեքսպիրից հետո երկրորդ ամենահայտնի անգլալեզու գրողը։ Նա շատ լավ կարողանում էր համադրել հումորն ու խոր քննադատությունը, իսկ նրա սուր և դիպուկ մտքերը վկայում են նրա աշխարհայացքի ողջ խորության մասին։

  1. Աշխարհը կազմված է անբաններից, ովքեր ցանկանում են գումար ունենալ, բայց չեն ցանկանում աշխատել և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել առանց հարստանալու։
  2. Հեղափոխությունները երբեք բռնակալության բեռը չեն թեթևացրել, ուղղակի այն տեղափոխել են մեկից մյուսի ուսերին։
  3. Իմ կատակելու ձևը ճշմարտությունն ասելն է։ Աշխարհում սրանից ավելի ծիծաղելի ոչինչ չկա։
  4. Հաջողության գաղտնիքն այն է, որ պետք է վրդովմունք առաջացնես որքան հնարավոր է շատ մարդու մոտ։
  5. Սիրեք տղամարդկանց։ Նրանք շատ ունեն ձեր սիրո կարիքը, անգամ եթե նրանք երբեք չասեն դրա մասին։ Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու ետևում նրան հավատացող կին է կանգնած։
  6. Ամենից շատ մարդկանց հետաքրքրում է այն, ինչն իրենց չի վերաբերում։
  7. Եթե իմ հարևանն իր կնոջն ամեն օր ծեծում է, իսկ ես՝ ոչ, ապա, ըստ վիճակագրոթյան, մենք երկուսս էլ ծեծում ենք մեր կանանց ամեն օր ու մեջ։
  8. Հարազատի հանդեպ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը․ ահա սա է անմարդկայնության գագաթնակետը։
  9. Մենք իրավունք չունենք երջանկություն օգտագործելու, եթե երջանկություն չենք ստեղծում։
  10. Իդեալական տղամարդը նա է, ով համարում է, որ իր կինն իդեալական է։