Լսիր սրիկա սև, կարմիր բերետ
Շատ հանցանքներ ես վերցրել վրեդ
Այս թուրք հողատուն մի օր կգնա,
Կատարած հանցանքներդ խղճիդ կմնա։
Երբ քեզ մոտենա քո փոքրիկ որդին,
Որպեսզի փրկես քո կեղտոտ հոգին,
Հպարտ-հպարտ կպարծենաս դու,
Որ ծեծել ես տասնյակ հայորդու։
Կասես ծեծել ես Արցախում կռվողին,
Արցախի հողը թուրքից պահողին,
Կասես ծեծել ես դու զոհվածի հորը,
Կասես անարգել ես զոհվածի սուրբ մորը։
Լսիր բերետավոր անզգամ,
Քեզ հորդրում եմ վերջին անգամ,
Շուտով գալու է օրը հատուցման,
Ու լաց է լինելու նաև քո մաման։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել