Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատմել է Ռուսաստան այցի նպատակի մասին. հայտնում է Газета.ру-ն:

Նրա խոսքով` 10 օրվա ընթացքում ինքը կայցելի Մոսկվա, այնուհետև` Կովկաս:

«Դրա նպատակն է շարունակել առաջ շարժվել նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի` Հելսինկիում կայացած գագաթաժողովի արդյունքներով, խոսել ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին, պարզել` որտեղ մենք կարող ենք առաջընթաց ունենալ և որտեղ ենք շարունակում ունենալ խնդիրներ ու տարաձայնություններ»,- ասել է Բոլթոնը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել