Նման ոգեշնչված կոչերից առաջ գոնե ծանոթացեք Մոլդովայի կուսակցական համակարգին ու մի անտեսեք ուժերի դասավորությունը: Մի մոռացեք նաև, որ 2018 նոյեմբերին այդ երկրում խորհրդարանական ընտրություններ են:
Ըստ ամենաթարմ հարցումների՝ ընտրությունների արդյունքում ներկայիս եվրոպամետ կոալիցիայի 3 ուժերից խորհրդարան կանցնի միայն մեկը՝ 8%-ով, իսկ սոցիալիստները, որի ղեկավարը Դոդոնն է, առաջին տեղում են՝ 30%-ով:
Ստացվում է, որ սոցիալիստներն ունեն բոլոր շանսերը եկող տարի վերցնելու իշխանությունը, եթե այլ զարգացումներ չլինեն:
ՀԳ. Մոլդովայում չեն մոռացել, որ գործող եվրոպամետ կոալիցիայի օրոք բյուջեից 1 մլրդ դոլար կորավ։ Մինչև հիմա փնտրում են։
#Մոլդովա #Դոդոն #Անունին_Մի_Խաբվեք
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/minasyan.narek/posts/1577720742271664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել