Հ1-ի Պետիկի եթերում հյուրընկալված Խուդաթյան Դավոն հայտարարել է, թե իրենց համար լրիվ մեկ է, թե ընդդիմությունը կվերցնի մանդատները, թե ոչ, քանի որ իրենք սպասարկում են Հայաստանի խաղաղության հարատևության օրակարգը, ինչը մեծ հաշվով կախված չէ  նրանից, թե ընդդիմությունն ինչ կանի:
 
Դավոն երկու բան է արել՝ նախ՝ ներքին լսարանի մոտ փորձել է ստեղծել «կռուտոյի» տպավորություն, ապա՝ դրսին մեսիջ է հղել առ այն, որ ՔՊ-ն մինչև վերջ մտադիր է նրանց շահը սպասարկել նույնիսկ սեփական ճակատի զոռով:
 
ՔՊ-ականը ջանացել է զրոհյացնել ընդդիմության քաղաքական կշիռը՝ ակնարկելով, որ մտադիր չեն իշխանությունից հեռանալ նույնիսկ այն դեպքում, եթե ընդդիմությունը հուժկու փողոցային պայքար սկսի. Արևմուտքի կողմից ՔՊ-ի մեջքը պինդ է, ուստի եթե անգամ հարկ լինի ուժի գործադրման, այն մատուցվելու է որպես ժողովրդավարության պաշպանության համար ձեռնարկված անհարժեշտ միջոց, իսկ ամբողջ պատասպանատվությունն ընկնելու է ընդդիմադիրների վրա:
 
Մյուս կողմից՝ ՔՊ-ում վստահ են, որ քաղաքականապես կմարսեն ինքնին ընդդիմության մանդատներից հրաժարվելը, քանի որ խոշոր հաշվով կրկին մարսել-չմարսելու հարցը պայմանավորված է լինելու Արևմուտքի արձագանքից, իսկ այդ բևեռի համար առաջնային է  սեփական աշխարհաքաղաքական շահը, և այդ շահը պահանջում է ռուսամետ ընդդիմության մարգինալացում, որը կարող է տեղի ունենալ, եթե հնարավոր փողոցային պայքարը չտա արդյունք կամ եթե ԱԺ մտնելը լինի ինքնանպատակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել