Աննան փորձել է քողարկել համակարգում առկա այն խորքային պրոբլեմները, որոնք զրոյացնում են այս ուղերձի արժեքը: Նա լեգիտիմացրել է մի գործելաոճ, որի պատճառով վերջին տարիներին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդ է սահմանել, գովաբանել է այն համակարգը, որը դարձել է Նիկոլի ձեռքում կույր գործիք՝ ընդդիմախոսներին հետապնդելու, եկեղեցականներին հաալծելու, հայի ձայնը լռեցնելու: «Արևմտյան Ադրբեջանի» շինարարության գործում Աննայի ու նրա անբարեխիղճ կոլեգաների ներդրումն ուղղակի հսկայական է, իսկ վկայակոչված սոցիոլոգիական հարցոմներին հղում անելը՝ ծիծաղելի: Իրական կյանքում, Աննան էլ գիտի, համակարգի հանրային վարկանիշը շարունակում է մնալ աղետալի. դեպի բռնապետտություն գլորվող երկրի Գլխավոր դատախազությունը չի կարող վայելել հասարակության վստահությունը, և դա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ի դեպ՝ նույնը վերանբերում է ուժային կառույցներին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5813
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



