Իրականում իշխանությունները չեն վիճարկել ՍԴ-ում ընդդիմության ստացած ձայները բոլորովին այլ նպատակով. նախ՝ չէին կարողանալու ապացուցել, որ հարյուր հազարավորներին ընդդիմությունն ըտրակաշառք է բաժանել այնպես, որ դա էական ազդեցություն է ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, ապա՝ եթե իշխանությունը հասներ ընդդիմության մանդատների չեղարկմանը, ապա խորհրդարանը փաստացի կվերածվեր միակուսակցական մարմնի, ինչն ուղղակի հարված կլիներ ժողովրդավարական այն իմիջին, որը սոնիկները փորձում են մոնետիզացնել միջազգային հարթակներում և Արևմուտքի հետ հարաբերություններում։ Հետևաբար՝ ընտրությունների նման արդյուքններն ապահովում են հենց իշխանության լեգիտիմությունը՝առնվազը ձևական առումով, ինչը լրիվ բավականէ Նիկոլին՝ կյանքի կոչելու վզին դրված ծրագիրը։
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5811
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



