Կառավարությունը պարզաբանում է տարածել IMEI համարների գրանցման համակարգի վերաբերյալ․
«Ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր։
Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։
Կարգավորումը միտված է՝
նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։
Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։
Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



