Մոլդովայում սոցիալիստներն ունեն բոլոր շանսերը՝ եկող տարի իշխանությունը վերցնելու


12:03 , 10 նոյեմբեր, 2017
Հայաստանում, փաստորեն, լիքը մոլդովագետ կա։ 2 օրա՝ աղմկում են, թե ինչի ենք ընդունում Մոլդովայի «իզգոյ» նախագահին՝ Իգոր Դոդոնին, ով իր երկրի քաղաքականության վրա անգամ չի կարողանում ազդել։ 
Նման ոգեշնչված կոչերից առաջ գոնե ծանոթացեք Մոլդովայի կուսակցական համակարգին ու մի անտեսեք ուժերի դասավորությունը: Մի մոռացեք նաև, որ 2018 նոյեմբերին այդ երկրում խորհրդարանական ընտրություններ են:
Ըստ ամենաթարմ հարցումների՝ ընտրությունների արդյունքում ներկայիս եվրոպամետ կոալիցիայի 3 ուժերից խորհրդարան կանցնի միայն մեկը՝ 8%-ով, իսկ սոցիալիստները, որի ղեկավարը Դոդոնն է, առաջին տեղում են՝ 30%-ով: 
Ստացվում է, որ սոցիալիստներն ունեն բոլոր շանսերը եկող տարի վերցնելու իշխանությունը, եթե այլ զարգացումներ չլինեն:
ՀԳ. Մոլդովայում չեն մոռացել, որ գործող եվրոպամետ կոալիցիայի օրոք բյուջեից 1 մլրդ դոլար կորավ։ Մինչև հիմա փնտրում են։
#Մոլդովա #Դոդոն #Անունին_Մի_Խաբվեք