Վերջին հաշվով գրագետ ժուռնալիստիկա մենք ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ:
Ժուռնալիստիկան շատ հին մասնագիտություն է, երկրորդը աշխարհում, ինչպես նաև համարվում է 4-րդ իշխանություն (կնշանակի՝ կարևոր դեր ունի հասարակության կյանքում): Ժուռնալիստի նյութերը պիտի օբյեկտիվ լինեն, փոխեն մարդկանց կյանքը դեպի լավը ու ամենակարևորը գրագետ լինեն:
Սակայն այսօր մենք մի այլ պատկեր ենք տեսնում, այսօրվա ժուռնալիստներից շատերը նման են թարմ բամբասանք լսած, լվացքը կիսատ թողած ու շենքավորին գլուխը հավաքած տնային տնտեսուհու, ով առաջինն է ուզում բոլորին հայտնած լինել իր երևակայության արդյունքը:
Հարգելի լրագրողներ, զբաղվեք լրագրությամբ, ոչ թե բանսարկությամբ, նյութը կառուցեք փաստերի հիման վրա, ոչ թե ենթադրությունների, «ինչպես հայտնում է մեր աղբյուրը» շաբլոն դարձած արտահայտությունը թող հավաստի մեկը լինի, ոչ թե փողոցային բամբասանքը:
Ու մասնավորաբար հանգիստ թողեք Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Եթե այդքան մտահոգ եք, գնացեք աղանդների քայքայիչ գործունեությունը լուսաբանեք, ոչ թե եկեղեցու բարերարներին հաշվեք. քանդվող եկեղեցիները վերանորոգելը միայն եկեղեցու խնդիրը չէ, այլ բոլորի: Հերիք է բամբասանքներով պղտորեք մարդկանց հոգիները` ջուր լցնելով աղանդավորների ջրաղացին:
Եկեղեցին բաց է բոլորի առջև, եկեղեցին գաղտնի գործունեություն չի ծավալում, մինչ եկեղեցու մասին ինչ-որ բան գրելը ծանոթացեք եկեղեցու գործունեությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել