Մինչ ՔՊ-ականներն ու նրանց սպասարկող քարոզչագործիքները Հայաստանը փորձում են ներկայացնել որպես Արևմուտքի ու ԱՄն-ի ֆորտպոստ՝ պնդելով, թե մեր բոլոր խնդիրների լուծումն Արևմուտքում է, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին կնոջ հետ միսաին այցելել է օկուպացված Շուշի, ինչի մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատունը: Օրերս Լիբբին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել էր հարցին, թե ինչու չի մեկնում օկուպացված Շուշի՝ հայտարարելով, որ չի ուզում լինել ինչ-որ տեղ կազմակերպված ինչ-որ մեկի շոուի մի մասը: «Այդ պատճառով, երբ գա դա անելու ժամանակը, ես դա կանեմ: Այժմ պատրաստ չեմ»,-ասել էր դեսպանը:
Ի՞նչը բերեց ԱՄՆ դեսպանին Շուշի՝ ադրբեջանական լծի տակ հայտնված հայկական հնամենի քաղաք, որ այսօր, ցավոք դարձել է արցախյան էթնիկ զտման մի յուրատեսակ խորհրդանիշ: ԱՄՆ-ում կարծես թե պատրաստվում էին ադբեջանցի բարձրաստիճան չինովնիկների նկատմամբ պատժամիջոցնմեր կիրառել: Այդ ծրագրերն ուժի մե՞ջ են դեռ, թե՞ Լիբբի այցը նշան է այն բանի, որ ոչ ոք մտադիր չէ հանուն ինչ-որ հայերի վատացնել Ադբեջանի հետ սեփական հարաբերությունները: Այցելելով Շուշի՝ Լիբբին փաստացի լեգիտիմացրել է էթնիկ զտումը՝ որոշ բաներ հստակեցնելով նաև Նիկոլի համար:
Նիկոլի համար դա, իհարկե ուրախալի իրադարձություն է, քանի որ նա թերևս արդեն ստացել է իր համար անձնական երաշխիքներ, որ հարկ եղած դեպքում կարող է Արևմուտք փախչել: Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա նա, մեղմ ասած, խորապես թքած ունի, նա թքած ունի, թե ով ուր է այցելում, ով ինչ դիվանագիտական ժեստ է հղում: Մյուս կողմից՝ ի՞նչ պահանջել օտարից, երբ քո երկրի ղեկավարն է Արցախն Ադրբեջան համարում ու հայտարարում, որ ոչ մի էթնիկ զտում էլ չի եղել,ուղղաի արցախցիները որոշել են մաքուր օդ շնչել:
Ձեռքը ճար լիներ, հիմա Աննայի հետ մեծ սիրով Շուշիում թեյելիս կլիներ…
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/565
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել